ՌԴ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե միանա Եվրամիությանը

ՌԴ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե միանա Եվրամիությանը

Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե միանա Եվրամիությանը, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ես կարդացել եմ օրենքի տեքստը, որն ընդունվել է։ Ընդհանրական տեքստ է, ամեն լավ բան ամեն վատի դեմ կոնտեքստում։ Բայց սա Հայաստանի ներքին խնդիրն է»,- նշել է Օվերչուկը։

Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ հավելելով, որ Երևանն այսօր դրական ներդրում ունի եվրասիական ինտեգրման գործում։