Սիրիական ընդդիմության առաջնորդ ալ-Ջուլանին նկատողություն է արել սիրիացի աղջկան հիջաբի համար (տեսանյութ)

Ջիհադական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին նկատողություն է արել սիրիացի աղջկան հիջաբի կանոնը չպահպանելու համար։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի օրոք հիջաբը պարտադիր չի եղել։
Տեսանյութում երևում է, որ սիրիական ընդդիմության ապստամբության առաջնորդը ցույց է տալիս երիտասարդ աղջկան՝ ինչ անել։