Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մարտի 23-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 23-ին ժամը 10:30-13:30-ն կդադարեցվի Հաղթանակի 3, 5, 8, 10 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: