Ովքեր են Գյումրու լավագույն մարզիկները

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանի, ընտրել են 2022 թվականի մրցաշրջանի լավագույն 10 մարզիկներին:
Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ:
Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խումբը՝ Գարիկ Կարապետյանը (ծանրամարտ), լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Ռոբերտ Սիմոնյանը (սամբո):