Իմ պարտականությունները կատարել եմ՝ ըստ վարչապետի հանձնարարության․ Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում՝ պատերազմի սկզբի օրերին Փաշինյանի հետ ո՞ր ժամին է կապ հաստատել, քանի որ իր հեռախոսները դեռ առգրավված են, բայց նա պնդում է՝ անընդհատ կապի մեջ է եղել նրա և ԳՇ պետի հետ։
«Վերադառնալուց անմիջապես հետո իրականացրել եմ խորհրդակցություն, լսել զեկույցներ ու անցել իմ պարտականությունների կատարմանը՝ ըստ վարչապետի հանձնարարության»,- ներկայացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։