Ամենազոր Տեր, պաշտպանի՛ր մեզ չարից․ Արամ Ա-ի աղոթքը՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում

Ամենազոր Տեր, պաշտպանի՛ր մեզ չարից․ Արամ Ա-ի աղոթքը՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ-ում գտնվող Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը  որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ Նորին Սրբությունը բացման աղոթք է հղել Կոնգրեսում․

«Ողորմա՛ծ Աստված, օգնիր մեզ հիշել մեր աղոթքներում ավելի քան 100.000 հայ փախստականներին, որ ստիպված լքեցին իրենց դարավոր հայրենիքը և բախվեցին հսկայական դժվարությունների և անորոշության։ Ամենազոր Տեր, պաշտպանի՛ր մեզ չարից»։ 

Տեսանյութն՝ այստեղ