Եթե բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն»֊ից, Շենգավիթի բաժնում գործ կհարուցվի.փաստաբան

Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այդ հանցակազմը կոտրում է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ «նախկինների» ստեղծած քրեական իրավունքի անքակտելի սկզբունքները և 137.1 հոդվածը դուրս է բերում տիեզերական ասպարեզ։ Եթե Դուք բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական կայանից՝ միևնույն է՝ Շենգավիթի բաժնում ձեր վրա քրեական գործ կհարուցվի։
Դե ինչ, սպասեք ձեր այս նոր «տեսության» побочный эффект-ներին։
ՀԳ. Քննիչի անունը հատուկ չեմ հրապարակում, քանի որ մի քանի տասնյակ գործերի վերլուծության արդյունքում եկել եմ հստակ հետևության՝ այս խայտառակության հետևում կանգնած է ոչ թե քննչական կոմիտեն, այլ դատախազությունը»,֊ գրել է Մելիքյանը։