Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը բաժանվել են

Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը բաժանվել են

Գործարար և ռեալիթիի աստղ Քայլի Ջենները բաժանվել է իր երեխաների հորից՝ ռեփեր Թրևիս Սքոթից. հայտնում է The Sun-ը։

Զույգի երկրպագուները վստահ են՝ 25-ամյա մոդելն ու 31-ամյա ռեփերը կրկին բաժանվել են իրենց երկրորդ երեխայի ծնվելուց մեկ տարի անց։ Համացանցի օգտատերերը նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ Քայլին ամանորյա արձակուրդներն անցկացրել է Ասպենում՝ ընտանիքի ու ընկերների շրջապատում, բայց առանց Թրևիսի։ Բացի այդ, որոշ երկրպագուներ ենթադրում են, որ մոդելի կտրուկ քաշի կորուստը պայմանավորված է նրա հուզական անհանգստությամբ: