ԱՄԷ-ում և Եգիպտոսում բանակցություններ են վարվում Գազայի հատվածի հրադադարի շուրջ

Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում բանակցություններ են վարվում Գազայի հատվածի հրադադարի շուրջ, գրել են ԶԼՄ-ները։
ԱՄԷ-ի և Իսրայելի ԱԳ նախարարները հանդիպել են Աբու Դաբիում բանակցությունների համար, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Կահիրեում գագաթնաժողով կունենա Եգիպտոսի նախագահի և Հորդանանի թագավորի հետ։