«Բացառում եմ»․ Ավինյանը՝ «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժման մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նեմեսիսի հուշարձանի ապամոնտաժման հարցին՝ բացառելով դրա հնարավորությունը։
«Տեղին չէ հարցը շատ քաղաքականացնելը, ինչպես անում է Թուրքիան։ Եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ․ սա մեր ներքին հարցն է»։
Ավինյանը հավելեց, որ հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից և չի համաձայնեցվել Կառավարության հետ։
«Նման որոշումները պետք է քննարկվեն Կառավարության ու ԱԳՆ-ի հետ, այդտեղ սխալ բան կա», - նշեց Ավինյանը։