Առաջին ընդվզողը ես եմ լինելու․ Ռոբերտ Ամիրխանյան

Առաջին ընդվզողը ես եմ լինելու․ Ռոբերտ Ամիրխանյան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակելու և այն ակադեմիական քաղաքին միացնելու մասին լուրերն անհանգստացնում են մշակութային հանրությանը։

Կոմպոզիտոր,  Հայաստանի կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն, օրինակ, անհանդուրժելի է համարում այս ամենը։

«Առհասարակ, մեր այսօրվա իրականության մեջ Կոնսերվատորիայի փլուզումը միանգամայն նկատելի էր, և այն բերեց հասցրեց նրան, որ այսօր կա՛մ դիտովորությամբ, կա՛մ իրերի բերմամբ փակվում է Կոնսերվատորիան։ Դա ամենացավալի, անհանդուրժելի իրողությունն է մեր իրականության մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտորը։

Ռոբերտ Ամիրխանյանի դիտարկմամբ՝ անհանդուրժելի է Կոնսերվատորիան ինչ-որ ուսումնական հաստատության ֆիլիալ դարձնելը։ «Ես չեմ կարող դա ընդունել, բայց ընդունում եմ, որ իրողությունն այդպիսինն է, ինչ արած»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք այս ամենը նաև մշակութային գործիչների լռության պատճառով չէ, Ամիրխանյանն արձագանքեց՝ ո՞նց կարելի է մարդկանց մեղադրել, որոնք ամեն օր ինչ-որ լավ բանի ես սպասում այս կյանքից։ «Մարդ արարածն անպաշտպան է այս իրականության մեջ»,- նշեց նա։

Ռոբերտ Ամիրխանյանը վստահեցրեց՝ եթե Կոնսերվատորիան փակվի, առաջին ընդվզողն ինքն է լինելու։

Նարե Գնունի