Իջևանում մաքրման աշխատանքները երեկ են սկսվել, ամեն ինչ իր հունով է ընթանում․ Վահե Ղալումյան

Իջևանում մաքրման աշխատանքները երեկ են սկսվել, ամեն ինչ իր հունով է ընթանում․ Վահե Ղալումյան

Տեղատարափ կարկուտից հետո երեկ Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ։ 

MediaHub-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տավուշեցի  Վահե  Ղալումյանը փոխանցեց, որ մաքրման աշխատանքները երեկ երեկոյան են սկսվել։

«Ամեն ինչ իր հունով է գնում, բոլոր աշխատանքներն իրականացվում են։ Նորմալ է ամեն ինչ, կապի մեջ եմ բոլորի հետ»,-ասաց նա։

MediaHub-ի տեղեկություններով՝ վնաս կրած քաղաքացիներին փոխանցվել են հեռախոսահամարներ, որոնց դիմելով կարող են ներկայացնել, թե ինչ վնաս են կրել և ինչ փոխհատուցում են ստանալու։ 
Տեղի ունեցած ավերածություններից հետո զանգերը չեն լռում։

Լիաննա Թորոսյան