Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին․ Հունաստանի նախագահի ուղերձը

Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին․ Հունաստանի նախագահի ուղերձը

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայի ծրագրված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։

Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունն անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։ Հայոց ցեղասպանության զոհերը երբևէ չպետք է մոռացվեն»։