Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից չի լուծարվում․ Խաչատրյան

Ըստ էության, հունվարի 1-ից լուծարվո՞ւմ է Արցախի Հանրապետությունը։ Այս հարցը MediaHub-ն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

«Չէ, հունվարի 1-ից չի լուծարվում, որովհետև Արցախի Հանրապետությունը ստեղծվել է հանրաքվեի միջոցով, ի դեպ երեկ 32 ամյակն էր, և որևէ նախագահ կամ որևէ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել։ Այդ թուղթը ստորագրվել է, որովհեւև ադրբեջանցիներն ասել էին, որ կմտնեն Ստեփանակերտ։ Դա պարտադրված քայլ էր Արցախի նախագահի կողմից: Եվ կարծում եմ, որ թուղթը կհամարեն առ ոչինչ, մեկ այլ բան է, երբ ՀՀ իշխանությունը դրան այդքան էլ դրական չի վերաբերվի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում