Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Անուշ Բեղլոյանին

Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Անուշ Բեղլոյանին

Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը  66 կողմ ձայնով ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից: Այս մասին գրում է armtimes.com-ը։

Ըստ ՔՊ համամասնական ցուցակի հաջորդը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, որը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ վերջնական որոշում չունի, սակայն ամենայն հավանականությամբ չի վերցնի պատգամավորական մանդատը:

Ըստ ցուցակի հաջորդը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայաե Եղիազարյանն է: Վերջինս պատրաստվում է վերցնել մանդատը:

Հարցադրմանը՝ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, Եղիազարյանն ասաց.«99 տոկոսով կլինեմ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ ավագանու անդամ եմ և այս ոլորտում ունեմ գործունեություն ծավալած»: