Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ տեսանելի չեն․ Ալիև

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ տեսանելի չեն․ Ալիև

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ տեսանելի չեն։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, որ խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանն ինքն է մշակել։ Դրանից հետո երկու երկրների միջև վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակվել։ Եվ երբ ես վերջին անգամ խոսեցի այս մասին Euronews-ի եթերում, հույս ունեի, որ Հայաստանը չի հետաձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինը նրանց ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանը ստացել ենք ընդամենը երկու օր առաջ։ Այսինքն՝ նրանք գրեթե երկուսուկես ամիս գնահատեցին համաձայնագրի նախագիծը, որը բաղկացած էր մի քանի էջից։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց կարծում եմ, որ ժամանակն այստեղ այնքան էլ կարևոր չէ»,- ասել է Ալիեւը Euronews-ին։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանն այն երկիրն է, որը առաջարկել է ստորագրել խաղաղ պայմանագիր և սկսել սահմանազատման ուղղությամբ աշխատանքները։ «Հիմա, «Ղարաբաղի պորտֆոլիոյի» փակումից հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստակամ կլինի համաձայնության գալ մեզ հետ»,- նշել է նա։