Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ ի՞նչ է հայտնի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։
Որոշումը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Երկրորդ նախագահը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։
Այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը։ Նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։