Կրիշտիանու Ռոնալդուին հանել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմից «Չելսի»-ի հետ խաղից առաջ

Կրիշտիանու Ռոնալդուին հանել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմից «Չելսի»-ի հետ խաղից առաջ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում՝ Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղի համար։ Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում։

Որոշումը, հանել ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմից, ընդունել է գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը։

Որոշումը պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ Ռոնալդուն պահեստայինների նստարանից գնաց հանդերձարան չսպասելով խաղի ավարտին։