Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Ավստրիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Ավստրիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։