Լեհաստանը վտարում է 45 ռուս դիվանագետների․ նրանք մեղադրվում են լրտեսության մեջ

Լեհաստանը վտարում է 45 ռուս դիվանագետների․ նրանք մեղադրվում են լրտեսության մեջ

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ ազգությամբ ռուս ավելի քան 40 դիվանագետներ լքեն երկիրը՝ լրտեսության մեջ կասկածվելու համար։ Ինչպես գրում է Риа Новости-ն, տեղեկությունը հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը։

«Ես նոտա եմ ստացել մեր 45 պաշտոնյաների վտարման մասին՝ այն պատճառաբանությամբ, որ իրենց գործունեությունը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիային»,-լրագրողներին ասել է Անդրեևը՝ հավելելով, որ ամենաուշը 5 օրում ռուս դիվանագետները պետք է լքեն Լեհաստանի տարածքը։