10 բան, որոնք կանայք կարծում են, թե դուր է գալիս տղամարդկանց, բայց իրականում դա այդպես չէ

10 բան, որոնք կանայք կարծում են, թե դուր է գալիս տղամարդկանց, բայց իրականում դա այդպես չէ

1. Քնքշանվաղուն ձայն

Աղջիկների մեծ մասի դեպքում դա անբնական է հնչում, ինչը տղամարդուն ստիպում է մտածել, որ ինքը ոչ անկեղծ մարդու հետ է խոսում:

2. Մոդելային կազմվածք

Տղամարդիկ, իհարկե, սիրում են բարեկազմ աղջիկների: Բայց նրանք սովորաբար չեն մնում չափազանց գրավիչ կնոջ հետ: Մտածում են, որ շատ գեղեցիկ աղջիկն իրեն կդավաճանի կամ կլքի հանուն ավելի լավ մեկի:

3. Հիմար երևալ

Շատ կանայք հիմար են ձևանում, որպեսզի տղամարդը, իբր, իրեն ավելի խելացի և լավը զգա՝ կարծելով, որ դա նրան կգրավի: Բայց այդպես չէ, հատկապես եթե երկարատև լուրջ հարաբերություններ եք ուզում:

4. Կամակորություններ և հիստերիաներ

Որոշ կանայք մտածում են, որ իրենց կամակորություններով և հիստերիաներով տղամարդու աչքում ավելի կանացի կթվան: Իրականում դա այն չէ, ինչ նրան պետք է:

5. Չափազանց փարթամ շուրթեր

Դա նորաձև է: Բայց իրականում ոչ բոլոր տղամարդկանց են դուր գալիս փարթամ շուրթեր, հատկապես երբ անբնական տեսք ունեն և աղջկան բադի են նմանեցնում:

6. Անպետք աղջիկ ձևանալ

Աղջիկներն են վատ տղաների սիրում: Իսկ տղամարդկանց անպետք աղջիկները միայն սեքսի համար են դուր գալիս, բայց ոչ ընտանիք կազմելու:

7. Միշտ տառապել

Տղամարդկանց դուր չեն գալիս աղջիկերը, ովքեր չեն կարողանում հոգ տանել իրենց մասին: Դա հետաքրքիր չէ և աղջկա հանդեպ հարգանք չի առաջացնում:

8. Ամեն ինչում նրա հետ համաձայնվել

Հաճախ աղջիկներն ամեն ինչում համաձայնվում են տղամարդու հետ, միայն թե նրան դուր գան, նույնիսկ եթե դա իրենց դուր չի գալիս: Դա չի գրավում, ավելի շուտ՝ վանում է, որովհետև տղամարդն ուզում է սեփական հայացքներ և արժեքներ ունեցող կին ունենալ:

9. Աշխատել տարօրինակ թվալ

Որոշ աղջիկներ աշխատում ենն տարօրինակ թվալ տղամարդուն հետաքրքրելու համար, հատկապես եթե նա արվեստի մարդ է և ինքն էլ տարօրինակ է: Բայց ճշմարտությունն արագ ջրի երես է դուրս գալիս, իսկ հարաբերություններում պետք է լինել՝ ինչպիսին կաս:

10. Սվսվալ

Գուցե կարծում եք, որ տղամարդկանց դա հաճելի և հետաքրքիր է թվում, բայց մեծ մասին դա նյարդայնացնում է: