38-ամյա վարորդը «Mazda CX 5»-ով «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ, հայտնվել է Հրազդան գետում

 38-ամյա վարորդը «Mazda CX 5»-ով  «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ, հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Հարությունյանը իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։