Ադրբեջանում ականազերծման գործակալության աշխատակիցները վթարի են ենթարկվել

Ադրբեջանում ականազերծման գործակալության աշխատակիցները վթարի են ենթարկվել

Վարանդայում (Ֆիզուլիում) վթարի են ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության տարածքի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցները. այդ մասին տեղեկությունը տարածել է գործակալության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ 2023 թվականի հուլիսի 5-ին շրջանի Քուրդմահմուդլու գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Միջադեպի հետևանքով տուժել են գործակալության չորս աշխատակիցներ։ Տուժածները հոսպիտալացվել են շրջանի կենտրոնական հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամերին, երբ աշխատակիցը վարել է անձնական մեքենա։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld