Շատ կարճ ժամանակ հետո ազատագրելու ենք մեր հայրենիքը. մեր պայքարն անկասելի է․ Արթուր Վանեցյան
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին։ Նա շեշտել է, որ արդյունավետ քայլեր են իրականացվում։
«Մենք երկրաչափական պրոգրեսիայով ամեն օր ավելանում ենք։ Ոստիկանությունը, իհարկե, փորձում է կասեցնել մեր պայքարը, փորձում է բիրտ ուժ կիրառել, բայց չեն հաջողելու․ մենք ուժեղ ենք, մենք մեկ բռունցք ենք և մենք անպայման հաջողելու ենք»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ Ֆրանսիայի հրապարակում մարդիկ գիշեր-ցերեկ մնում են, այնտեղ այն մարդիկ են, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի, երկրի, ժողովրդի համար։
«Այստեղ բոլորը վճռական են, իրենց առջև ունեն հստակ դրված խնդիր, այստեղ չկան առաջնորդներ, չկան մարդիկ, ովքեր ինչ-ինչ շահադիտական նպատակներով են մասանակցում այս ակցիային, այստեղ հայերն են, ովքեր մտածում են իրենց երկրի մասին»։
Արթուր Վանեցյանը հորդորեց չտրվել որևէ սադրանքի, ցանակացած տեղեկատավություն, որը մատուցվում է իշխանության կողմից, պետք է վերլուծել, տրամաբանել։
«Այնքան ստեր են այս օրերին տարածում, ժողովուրդ, բանի տեղ մի դրեք․ դա իրենց վախերից է, այնքան են վախեցած, որ սկսել են իրենց կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենք իրենց ֆեյքերով հավանումներ են տալիս ու շարունակում են ուրախանալ»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը 19։00-ին քաղաքացիներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։
«Մեր պայքարն անկասելի է, մեր պայքարն արդար է և անպայման շատ կարճ ժամանակ հետո միասին ազտագրելու ենք մեր հայրենիքը և կառուցելու ենք այնպիսի երկիր, որի մասին բոլորս երազում ենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան