Ամուսնու՝ կնոջ համար ծննդյան նվերն անսպասելի հարստություն է բերել

Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգի բնակչուհին ամուսնուց նվեր է ստացել վիճակախաղի տոմս ու շահել խոշոր գումար. Այս մասին հայտնել է Arkansas Scholarship Lottery-ն։
Արկանզաս նահանգի Քոնվեյ քաղաքից Ջեյմս անունով տղամարդը տոմսը նվիրել է կնոջը փետրվարի 29-ին՝ նրա ծննդյան օրվանից քիչ առաջ։ Մի քանի օր անց կինը որոշել է ստուգել վիճակահանության արդյունքները և անսպասելիորեն պարզել է, որ ամուսնու նվերն իրեն հարստություն է բերել։ Զույգը ջեքփոթին հասել է 25 հազար դոլարի չափով։
Կինը անմիջապես հայտնել է Ջեյմսին լուրը, բայց նա չի հավատացել։ Նա համոզվել է, որ տոմսը շահող է միայն այն ժամանակ, երբ ինքն է ստուգել խաղարկության արդյունքները։