Ռոնալդուի հարսնացուն պատմել է, թե ինչու էր «ամաչում նրան նայել» ժամադրության ժամանակ

Ռոնալդուի հարսնացուն պատմել է, թե ինչու էր «ամաչում նրան նայել» ժամադրության ժամանակ

Սիրված ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի նշանածը Ջորջինա Ռոդրիգեսը մանրամասն խոսել է 2016 թվականին մարզիկի հետ հանդիպման մասին։ Այս մասին նա խոսել է El Hormiguero շոուի նոր հարցազրույցում։ «Երբ տեսա նրան, նա այնքան գեղեցիկ էր, ես ամաչեցի նրան նայել: Ստամոքսում թիթեռներ ունեի»,- կիսվել է Ռոդրիգեսը:

Զույգն առաջին անգամ հանդիպել է Մադրիդի Gucci խանութներից մեկում։ Աղջկա խոսքով՝ հանդիպումը պատահական է եղել. «Երբեմն, երբ մենք տանը ընթրում ենք, ես նայում եմ նրան և մտածում՝ ինչ լավ է, նա ինձ է ընտրել։ Շատ ուրախ եմ պառկում քնելու»,- ասել է սիրված ֆուտբոլիստի նշանածը։