Բելլա Հադիդին քննադատել են 2000-ականների «մանկական վարդագույն գլխարկի» համար

Բելլա Հադիդին քննադատել են 2000-ականների «մանկական վարդագույն գլխարկի» համար

Սուպերմոդել Բելլա Հադիդը հանրությանը ներկայացել է նոր կերպարով, որը քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

26-ամյա սուպերմոդելը Նյու Յորքում քննադատության է ենթարկվել իր նոր տեսքի համար։ Բելլան հագել էր սև կաշվե բաճկոն, որը բացված էր՝ ցուցադրելու իր թրենդային երեկոյան զգեստը: Կերպարը լրացնում էին կոպիտ ​​կոշիկները և Florist ապրանքանիշի արծաթագույն պրինտով մեծ պայուսակը։ Իսկ հանդերձանքն ամբողջացրել է 2000-ականների վարդագույն գլխարկը, որը երկրպագուների կատակների պատճառ է դարձել։