Ռուսաստանում սկսել են արտադրել ավելի քիչ դաշնամուր և ավելի շատ բալալայկա

Ռուսական գործարանները սկսել են արտադրել ավելի քիչ դաշնամուր և ավելի շատ բալալայկա: Գրել է Ъ-ն։
Արտադրողները կրճատված ցուցանիշները բացատրել են արտասահմանյան հումքի մատակարարման դժվարություններով։ Ըստ «Ակորդ» գործարանի ներկայացուցչի, ռոյալների արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 40 տոկոսով, իսկ պիանինոներինը՝ 17 տոկոսով։
«Եվրոպական բաղադրիչների (մեխանիկա, ստեղնաշարեր) անկանոն մատակարարումների պատճառով անհրաժեշտ է եղել փոխարինել չինականով։ Նյութերի առումով իտալական լաքերը ամենակարևորն են, և այստեղ մենք աստիճանաբար անցնում ենք այլ արտադրողների», - բացատրել է ընկերության կոմերցիոն տնօրեն Եկատերինա Էլիսեևան:
Եվրամիություն գործիքների մատակարարումները դադարեցնելու մասին հայտարարել է նաև տավիղներ արտադրող Resonance Harps ընկերությունը։ Արտադրողը նախկինում գործիքներ է վաճառել Մեծ Բրիտանիային, Ճապոնիային, Ավստրալիային, Չեխիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և այլ երկրների, իսկ արտահանման մասնաբաժինը ընկերության հասույթում կազմել է 50 տոկոս։ Սակայն բանկային փոխանցումների սահմանափակումների պատճառով ընկերությունը սկսել է խնդիրներ ունենալ մատակարարումների համար վճարելու հարցում:
«БалалайкерЪ» ընկերությունը, որն արտադրում է բալալայկա, հարդի-գուրդի և երաժշտական աքսեսուարներ, տարեսկզբից արձանագրել է արտադրության 23-24 տոկոս աճ: Մեխանիկայի մի մասը պետք է փոխարինվեր չինականով, ինչի շնորհիվ 2023 թվականի երրորդ եռամսյակի սկզբին ընկերությունը արտադրել էր 2,6 հազար գործիք։