«Տոտենհեմի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Նապոլի»

Իտալական «Նապոլին» համաձայնության է հասել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի տեղափոխության հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հաջորդ ամռանը «Նապոլին» հնարավորություն կունենա գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Նդոմբելեն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է ֆրանսիական «Լիոնում»։