Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման․ Սիմոնյան
Մեր քաղաքական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ի՞նչ Պապիկյանի թև, Ավինյանի թև։ Այն, որ Ավինյանն ընտրվել է, նշանակում է թև ունի՞։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության կազմի ընտրությանը։
Նրա խոսքով՝ որևէ օրենքի խախտում չի եղել վարչության կազմի ընտրության ժամանակ։
Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքներին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմությունն առաջ է գնում հետևյալ լոզունգով՝ «երբեք կանգ մի առ, խայտառակվիր մինչև վերջ»։ Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ինքը չի հասկանում, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։