Բժիշկը խորհուրդներ է տվել աշխատանքային օրվանից հետո մեջքի լարվածությունը թուլացնելու մասին

Նյարդաբան Անգելինա Շեստակովան խորհուրդներ է տվել աշխատանքային օրվանից հետո մեջքի լարվածությունը թուլացնելու վերաբերյալ։ Նրա խոսքերն է մեջբերել է Sport Express-ը։
Մասնագետը խորհուրդ է տվել սկսել զբոսանքից։ «Տարբերակներից մեկն ավտոբուսի կամ մետրոյի մեկ կամ երկու կանգառ քայլելն է: Դա կբարելավի սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կբերի մկանները աշխատանքի և հետևաբար կհանգստացնի մեջքը»,- նշել է Շեստակովան։
Բժիշկը խորհուրդ է տվել նաև ֆլեքսիա և ձգում անել։ «Պետք է ոտքի կանգնել, թեքվել ուղիղ ու դանդաղ, որպեսզի ձեռքերը դիպչեն հատակին: Այս դիրքում կարող եք կախվել ընդամենը մի քանի վայրկյան»,- ավելացրել է Շեստակովան։
Որպես մեջքի մկանները թուլացնելու ևս մեկ տարբերակ բժիշկը նշել է աղով լոգանք ընդունելը, ինչպես նաև պառկած դիրք ընդունելը՝ ձեռքերն ու ոտքերը տարբեր ուղղություններով որքան հնարավոր է ձգված։