Վահե Ղազարյանի շուրջ օղակը սեղմվում է․ «Հրապարակ»

Վահե Ղազարյանի շուրջ օղակը սեղմվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե Ղազարյանի մտերիմներն են` նրա նշանակած կադրերը, ընդ որում՝ Գորիսի պետն օրերս է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին։

Համակարգում կարծում են, որ այս ձերբակալության հիմքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Արփինե Սարգսյանի հակամարտությունն է, որը կամաց պատերազմի է վերածվում։ Արփինե Սարգսյանը, ինչպես հաղորդել էինք, վայելում է արեւմտամետների, սորոսականների աջակցությունը եւ աջակցում է նրանց Վահե Ղազարյանին հեռացնելու գործում: Հիմա տիկին փոխնախարարը որոշել է ավելի հեռուն գնալ եւ Ղազարյանի դեմ պայքարին ներգրավել նաեւ Սասուն Խաչատրյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում