Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերին (տեսանյութ)

Իսրայելական բանակը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերին։
«Վերջին ժամերի ընթացքում հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտները, այդ թվում՝ Խան Յունիս և Գազայի նավահանգիստները, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից՝ Իսրայելի ափին ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»,- հայտնել են իսրայելական բանակը։
Նշվում է, որ խոցված թիրախները ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվել են «Իսրայելի ափերի մոտ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»։
Տեսանյութն՝ այստեղ