Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՔՊ-ի կողմից առաջադրվել են որպես ԲԴԽ անդամի թեկնածուներ

Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՔՊ-ի կողմից առաջադրվել են որպես ԲԴԽ անդամի թեկնածուներ

Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ MediaHub.am-ը փոխանցել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, MediaHub.am-ի տեղեկություններով, առաջիկայում կառաջադրվի ԲԴԽ նախագահի պաշտոնում։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները 2022 թվականի հուլիսի 4-ից կատարում է Սերգեյ Չիչոյանը։