Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել որպես Ֆրանկոֆոնիայի միջոցառումը հյուրընկալող երկիր․ ԱԳՆ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը․
«Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: