Սաակաշվիլին տեսազանգով միացել է իր դատավարությանը

Սաակաշվիլին տեսազանգով միացել է իր դատավարությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ Վիվամեդի կլինիկայի բաժանմունքից, երկուշաբթի օրը տեսազանգով մասնակցել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը ցրելու և նույն օրը տեղի ունեցած ջարդի գործով իր դեմ դատավարությանը։

«Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նա իրեն անմեղ է համարել․

«Ինչո՞ւ է կալանքի տակ պահվում միանգամայն անմեղ անձը, ես չեմ կատարել այն հանցագործությունները, որոնցում ինձ մեղադրում են»,- ասել է Սաակաշվիլին։ Նա նաև ասել է, որ ազատազրկումն իրեն չի «կոտրելու» և ինքը շարունակելու է քաղաքական պայքարը։

«Ես մտադիր եմ ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքական գործընթացներին: Մենք անպայման կփոխենք ներկայիս իշխանությունը և թույլ չենք տա քաղաքացիական առճակատում»,- ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ ինքը Ուկրաինայի քաղաքացի է և հպարտ է դրանով։

Նա իշխանություններին առաջարկել է բաց քննարկում, որտեղ վրաց ժողովուրդը կտա իր գնահատականը։

Տեսանյութն՝ այստեղ