Խոշոր վթար Նոր Հաճնի կամրջի վրա, բախվել են «Mercedes», «Mitsubishi» ու «Nissan»․ Shamshyan

Խոշոր վթար Նոր Հաճնի կամրջի վրա, բախվել են «Mercedes», «Mitsubishi» ու «Nissan»․ Shamshyan

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի երթևեկելի։