Իրավիճակը սահմանին՝ 08։00 դրությամբ

Իրավիճակը սահմանին՝ 08։00 դրությամբ

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: 

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար  միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր): 

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում ՊՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ: