Բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի դստեր մարմինը

Բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի դստեր մարմինը

Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Վորոշիլովսկի հրաձիգ»-ի աստղ Միխայիլ Ուլյանովի դստեր մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Բրոննայա փողոցի բնակարաններից մեկում. հայտնում է Telegram-ի MK: Urgent News-ը:

Կինը 64 տարեկան էր։ Հայտնի է դարձել, որ Ելենա Ուլյանովային հայտնաբերել է դռնապանը, ով դուռը բացել է հանգուցյալի ծանոթի խնդրանքով։ Տղամարդը դռնապանին ասել է, որ չի կարող կապվել Ուլյանովաին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։