Կանխվել է 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով անցել էր «Հաղթանակի» կամրջի վտանգավոր եզրագիծը

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: Գրել է «Շամշյանը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիներին հաջողվել է պարեկների հետ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է: