ԱԱ-2022. Խորվաթիան ուժեղ էր Մարոկկոյից առաջին խաղակեսում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ Առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները:
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ։
Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին։
42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքականները խաղում են հետևյալ կազմով՝
Մարոկկո
Բունու – Հակիմի, Դարի, Էլ Յամիք, Ատիլա Ալլա – Ամրաբատ, Սաբիրի, Էլ Խանուս, Զիեշ, Բուֆալ – Էն Նեսիրի
Խորվաթիա
Լիվակովիչ – Գվարդիոլ, Ստանիսիչ, Սուտալո – Կովաչիչ, Պերիշիչ, Մոդրիչ, Մայեր, Օրսիչ, – Լիվայա, Կրամարիչ