Ախպերություն, միացեք, Արցախի հարցն ա որոշվում. երթ՝ Ստեփանակերտում. ՈՒՂԻՂ

Այս րոպեներին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում երթ է ընթանում:

Կազմակերպիչը Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբն է:

Երթը առաջնորդող երիտասարդները բարձրախոսով կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, միանալ երթին, քանի որ որոշվում է Արցախի հարցը.

«Ախպերություն, միացեք, Արցախի հարցն ա որոշվում: Էս հարցը մենք պիտի լուծենք, եկեք միացե՛ք, խնդրում ենք ձեզ»,- հորդորում են նրանք:

Նրանք հայտարարում են, որ գնում են միջանցքը ապաշրջափակելու:

Երթի մասնակիցներին նոր միացող քաղաքացիներին ողջունում են ծափողջյուններով:

Մանրամասները՝ ուղիղ միացմամբ Ստեփանակերտից: