Դալարիկում 80 տոննա ցեմենտի հումքով բարձված բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Դալարիկում 80 տոննա ցեմենտի հումքով բարձված բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 33 վագոն, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։

Ամբողջ վագոները վերածվել են մետաղե ջարդոնի` հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։