«Գնա՛ եղբայր». Նարե Գևորգյանի նոր երգը

Երգչուհի Նարե Գեւորգյանն YouTube-ի իր պաշտոնական ալիքում նոր երգ է հրապարակել: Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամյան էջում արված հրապարակմամբ:
Սոցիալական հարթակի իր էջում հրապարակված հոլովակին կից երգչուհին գրել է. «Երգի ամբողջական տարբերակը YouTube-ում»:
Երգը, որը կոչվում է «Գնա՛ եղբայր», հայրենիքը պաշտպանելու կոչ է: Դրա հեղինակը Տիգրան Աթայանն է: Հոլովակը 6 ժամվա ընթացքում YouTube-ում հավաքել է ավելի քան 1600 դիտում: