Գողության փորձ կատարած պարեկը ձերբակալվել է

Գողության փորձ կատարած պարեկը ձերբակալվել է

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը այսօր հայտնել էր, որ գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի, առաջին դասակի սպա Ռ. Հայրապետյանն, Աշտարակ խոշորացված համայնքում բռնվել է բնակարանային գողություն կատարելուց։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հաստատում են՝ Աշտարակում բնակարանային գողության փորձ կատարելու առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է։

«Այս պահին գտնվում է բժշկական հաստատությունում, քանի որ բնակարանից գողություն կատարելու փորձի ժամանակ վնասվածքներ է ստացել։ Միեւնույն ժամանակ նույն օրը, նույն բնակավայրում եւ հարակից բնակավայրում այլ անձնանց բնակարաններ ապօրինի մուտք գործելու, գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումներ են ստացվել, որոնց կապակցությամբ եւս նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասաց Աբրահամյանը։

Նա հավելեց, որ այս պահին քննություն է իրականացվում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Լիա Սարգսյան