«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է եղել

«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է եղել

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղային հարկից ծուխ ու կրակ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ: 



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում: