Լավրովն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, Ուկրաինային, Եվրոպային, Սիրիային

Լավրովն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, Ուկրաինային, Եվրոպային, Սիրիային

Եվրոպան «դրդում է» Կիևին շարունակել ռազմական գործողությունները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցի արդյունքներով։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի մոտեցումը արտացոլում է հակամարտությունը սրելու և այն հանդարտեցնելու փորձերը խափանելու մտադրությունը։ Այս կերպ նա մեկնաբանել է խաղաղապահ ուժերի ներդրման մասին խոսակցությունները։

Նա նշել է, որ Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման նման «հնարքները» չեն անի:

Ասել է, որ վաղը Ստամբուլում կհանդիպեն ռուս և ամերիկացի դիվանագետները՝ քննարկելու երկրների դեսպանությունների ապագա աշխատանքը։

Լավրովը նաև խոսել է Սիրիայից՝ նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի երկրում գործընթացները չհանգեցնեն քաղաքացիական բախումների։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մերձավորարևելյան հիմնախնդիրը բավական մանրամասն քննարկվել է Քաթարի իր գործընկերոջ հետ հանդիպմանը։

«Նախ այն գործընթացի տեսանկյունից, որը ծավալվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո, մենք շահագրգռված ենք, որ այս գործընթացը վերահսկողությունից դուրս չգա և չհանգեցնի քաղաքացիական բախումների, քանի որ նման ռիսկերը մնում են»,- ասել է Սերգեյ Լավրովը։