Տեսանյութ. աննախադեպ ձյուն և մերկասառույց ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին

ՀՀ մի շարք մարզերի հանրապետական նշանակության մայրուղիներում տեղացող աննախադեպ ձյան, բքի և մերկասառույցի առկայությամբ պայմանավորված` ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Անհետաձգելի արձագանք պահանջող հարցերի կարգավորման նպատակով մարզպետարաններում առանձին աշխատանքներ են տարվում։ MediaHub.am-ի աղբյուրներից ստացված և կից ներկայացված տեսանյութի մեջ ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներն են։