Վարչախմբի ամբողջ ուժերը փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար. իրանագետ

Վարչախմբի ամբողջ ուժերը փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար. իրանագետ

Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը «բանավոր ըմբռնումով» թշնամուն հանձնած կոլաբորացիոնիստական վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է կուտակել հանուն Հայաստանի և Արցախի պայքարող հայաստանցիների դեմ, Telegram-ի իր ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ վարչախմբի ամբողջ ուժերն այս պահին փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար, ուստի այլևս որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ ի դեմս կոլաբորացիոնիստ վարչախմբի, առկա է ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ թշնամական օրակարգով առաջնորդվող իշխանություն։

Հետևաբար, այժմ Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է», - գրել նա: