ԿԽՄԿ-ն շարունակում է որոնումները Արցախում

ԿԽՄԿ-ն շարունակում է որոնումները Արցախում

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անձնակազմն Արցախում շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումը․

«Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին»։